Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանում դիտարկման հարցերով համազեկուցողներ իշխանություններից շոշափելի արդյունքներ են ակնկալում կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին ասված Է Հայաստանում ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լեւոչկինայի (Ուկրաինա) եւ Անդրեյ Շիրցելի (Սլովենիա) համատեղ հայտարարության մեջ, որոնք ավարել են մարտի 12-14-ը Երեւան կատած այցը:
«Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ժողովուրդը ծայրահեղ բարձր ակնկալիքներ ունի հեղափոխությունից, ուստի կարեւոր է, որ այժմ իրականացվող բարեփոխումները հանգեցնեն կոնկրետ եւ շոշափելի արդյունքների՚, - ասված Է հայտարարության մեջ: Փաստահավաք առաքելությամբ Հայաստան եկած համազեկուցողները արձանագրում են, որ անցած տարվա դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ և արդար: Հայտարարության հեղինակները նաև ողջունում են կառավարության կոռուպցիոն պայքարը և ակնկալում են շոշափելի արդյունքներ այդ ուղղությամբ:-