Արմինֆո. Կոնվերս Բանկը «Կոնվերս 25ե ավանդի պայմանները դարձրել է ավելի գրավիչ՝ դրամային ավանդի ներդրման առաջին տարում առաջարկելով մինչև 9,5%, իսկ դոլարային ավանդի դեպքում՝ մինչև 5% տարեկան տոկոսադրույք: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9,75% և 5,5%:
Աղբյուրի համաձայն, տոկոսադրույքների առավելագույն շեմը կհաշվարկվի Կոնվերս Բանկի Բանկի Ինտերնետ բանկ, Մոբայլ Բանկ համակարգերով գումարի ներդրման դեպքում: Այլ եղանակով ավանդադրման համար կգործի 0.25%-ով ցածր տոկոսադրույք: «Կոնվերս 25ե ավանդը գործողության 25 ամիս ժամկետով պրոդուկտ է, որը ներդրվել է 2018թ. սեպտեմբերին՝Բանկի 25-ամյակի կապակցությամբ և դարձել բանկի ամենապահանջված ավանդատեսակներից մեկը: Նախորդ տարեվերջի դրությամբ, այդ ավանդի պորտֆելը կազմել է մոտ 1.9 մլրդ դրամ/համարժեք արտարժույթ: Դրա շրջանակներում Բանկը հաճախորդներին է առաջարկում գումարի ներդրման լավագույն պայմաններ.մասնավորապես,շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ բարձր տոկոսադրույք: Ավանդի գործողության երկրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ավանդի առաջին տարվա համար նախատեսված տոկոսադրույքով: Իսկ ավանդի ողջ ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի մայր գումարից մասնակի ելքագրումներ կատարել:
«Կոնվերս 25ե այլ առավելություններին կարելի է ծանոթանալ https://www.conversebank.am/hy/converse25/ հղումով:
Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%):