Արմինֆո. Պետությունը չպետք է ֆինանսապես ծանրաբեռնված լինի, մասնավորապես՝ Երևանում մետրոյի նոր ճյուղ կառուցելիս, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ <Թումո>-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման շրջանակներում քաղաքային իշխանությունները և ներդրողները արդեն բանակցություններ են վարում:
<Կան բավականին հետաքրքիր առաջարկներ մետրոյի շինարարության վերաբերյալ, կցանկանայի առանձնացնել երկու առաջարկ: Առաջին նախագծով նախատեսվում է կառուցել առևտրի կենտրոն, և սեփականատերը կմասնակցի կայարանի կառուցմանը, երկրորդը, որի իրականացմամբ հետաքրքրված է շինարարական ընկերություններից մեկը, մետրոյի կայարանին զուգահեռ նախատեսվում է նոր բնակելի թաղամաս կառուցել այդ շրջանում: Իսկ հաշվի առնելով, որ մետրոյի կայարանին մոտ լինելը կբարձրացնի այդ բնակարանների շուկայական արժեքը՝ տվյալ ընկերությունը համաձայնել է ներդրումներ կատարել նաև մետրոյի նոր ճյուղի կառուցման գործում>, - նշել է Մարությանը ։ Մարությանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նոր ճոպանուղու կառուցման ուղղությամբ: