Արմինֆո.Ընթացքի մեջ են 60 մլրդ դրամի կոռուպցիոն գործեր։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ պետությունից թալանված բոլոր միջոցները կվերադարձվեն, կոչ անելով դա չդիտարկել որպես քաղաքական հետապնդում, ինչպես փորձում են ներկայացնել որոշակի շրջանակներ ։
«Եկեք վերցնենք իմ օրինակը։ Դուք բոլորդ տեսաք իմ եկամուտների հայտարարագիրը ՝ իշխանության գալուց հետո։ Ինչպես կգնահատեք, եթե երկու տարի անց պարզվի, որ ես կտրուկ հարստացել եմ ու միլիոնատեր դարձել։ Արդյո՞ք դա կլինի նորմալ՚, - հարց է տվել Փաշինյանը։ Նա կրկին հավաստիացրել է, որ պետությունից թալանված բոլոր միջոցները վերադարձվելու են, իսկ դա, նրա ասելով, բավականին շատ է։