Արմինֆո. <Առաջին անգամ հիշողությանս մեջ՝ ի դեմս Հայաստանի կառավարության, ունենք գործընկեր, որն ունի հետագա գործողությունների և սպասումների մասին հստակ պատկերացում և տեսլական ունի>, - հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին <Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում> ծրագրի շրջանակում տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստացած նորարարական մի շարք ընկերություններ և ստարտափներ տեղեկատվական այցի ընթացքում ՝ ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին:
ԵՄ առաքելության ղեկավարն այդ տեսանկյունից նշել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում ՀՀ իշխանությունների հետ ՝ 13 գերակա նախագծերի իրականացման հարցում ԵՄ աջակցման համար, որոնք հայկական կողմը ներկայացրել Էր Բրյուսելում: <Այժմ մենք քննարկում ենք ժամկետները, քանի որ ներկայացված ծրագրերից մի քանիսը երկարաժամկետ են, ինչպես նաև ֆինանսավորման ուղիները, քանի որ դրանցից որոշները պահանջում են բանկերի և միջազգային կառույցների մասնակցությունը>, - ասել է նա:
Այս համատեքստում Սվիտալսկին նշել է, որ Հայաստանում աղքատությունն ու գործազրկությունը դեռևս բարձր մակարդակի վրա են, բացի այդ շարունակվում է տնտեսական միգրացիան ՝ ինտելեկտի արտահոսքը։ Նրա կարծիքով ՝ այդ նախագծերի գործարկումը կնպաստի այն խնդիրների լուծմանը:
Անդրադառնալով ԵՄ-ի 2019 թվականի ծրագրերին ՝ Սվիտալսկին հիշեցրել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և այլ ոլորտում: