Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մարտի 15-ին տեղի է ունեցել փակ ձեւաչափով քննարկում՝ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, «Լուսավոր Հայաստանե խմբակցության ղեկավարը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:
Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է ՀՀ արտաքին քաղաքականության շահերի խթանման նպատակով խորհրդարանական գործիքակազմի կիրառումը՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների փոխգործակցությամբ:
Ընդգծվել է նաեւ համատեղ քննարկումների համար նմանատիպ ձեւաչափի շարունակականությունը:
Այս համատեքստում ԱԳ նախարարը մեծապես կարեւորել է խորհրդարանական հանդիպումների դերը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի հավաքական շահերով առաջնորդվող արտաքին քաղաքականության առաջմղման գործում: