Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված “34”-Բիզնես կենտրոնում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ամիսներ շարունակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ Կոնտակտային կենտրոնի աշխատակիցների համար նախատեսված տարածքում` մանրակրկիտ ընտրվել են ինտերիերի գունային գամման, տեխնոլոգիական բաղադրիչները և հանգստի գոտու ձևավորումը:
Արդյունքում, Բանկի Կոնտակտային կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և ձևավորված է գունագեղ ամառային երանգներով: Աշխատակիցների համար նախատեսված է նաև հարմարավետ հանգստի գոտի, որտեղ օպերատորները կկարողանան հանգստանալ և վերականգնել ուժերը, ինչպես նաև տեղադրված են սպորտային մարզասարքեր և բազմաֆունկցիոնալ խոհանոց, որպեսզի աշխատակիցները հաճույք ստանան իրենց աշխատանքից։
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորել է բոլոր աշխատակիցներին նոր Կոնտակտային կենտրոնի բացման կապակցությամբ:Ի. Տելեգինը հայտնել է իր վստահությունը, որ նոր տարածքում բոլոր օպերատորները կստանան միայն դրական արձագանքներ և զանգեր, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն արագ և հեշտությամբ:
Իր գոյության 8 տարիների ընթացքում Կոնտակտային կենտրոնն օգնություն և աջակցություն է ցուցաբերել 100-հազարավոր հաճախորդների և պատասխանել միլիոնավոր տարբեր հարցերի (օրական զանգերի քանակը գերազանցում է 2 000-ը):
Կոնտակտային կենտրոնի նպտական է` որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցության ապահովումը; առաջացած խնդիրների դեպքում օպերատիվ օգնության տրամադրումը; Բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրումը;
քարտային գործարքների մանրամասների պարզաբանումը;
պլաստիկ քարտերի բացումը; հեռակա սպասարկման տարբերակներով` գործարքների իրականացման օգնությունը: ցանկացած վարկային պրոդուկտի համար հայտադիմումների աջակցությունը; դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին;
հաճախորդի զանգի և նույնականացման հիման վրա` "Մոբայլ բանկինգ" ծառայության միջոցով գործարքների իրականացում, հաճախորդների բոլոր հաշիվներով:
Բանկի Կոնտակտային կենտրոնը հաճախորդների հետ աշխատում է հաղորդակցության 4 ուղղություններով ` 1. Հեռախոսազանգեր ` 87-87 հեռախոսահամարով; 2. Skype և տեսազանգեր, պաշտոնական կայքի միջոցով` https://vtb.am/about/feedback/: 3. Էլեկտրոնային փոստ [email protected] հասցեով 4. Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին), հետևյալ հղումով https://www.facebook.com/vtbarmenia/ ):