Արմինֆո. ՊԵԿ-ը մտադիր չէ վերահսկողություն իրականացնել շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից իրենց եկամուտների հայտարարագրման պարտավորությունների կատարման նկատմամբ:
Փետրվարի 25-ին «Ազատություն՚ ռադիոկայանի կազմակերպած ասուլիսում այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Ամեն ինչ թողնում ենք մշակույթի և արվեստի ներկայացուցիչների խղճին՚, - հայտարարել է գերատեսչության ղեկավարը` շոուբիզնեսի ներկայացուցիչներին կոչ անելով հայտարարագրել իրենց եկամուտները: Միևնույն ժամանակ, նա չի բացառել , որ ապագայում քննարկվի նաև նրանց եկամուտների հայտարարագրման հարցը, ովքեր «երաժշտություն են պատվիրում՚: