Արմինֆո. Ռուսաստանի զինված ուժերի պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ: Փետրվարի 23-ին Հաղթանակի զբոսայգույմ անմար կրակի մոտ այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա «Հայրենիքի պաշտպանի՚ օրվա առթիվ շնորհավորել է բոլորին, ովքեր ծառայում են` պաշտպանելով Ռուսաստանն ու Հայաստանը: Նա նշել է, որ հայերը նույնպես իրենց ավանդն ունեն ռուսական զինված ուժերի կայացման գործում: «Այսօր Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցությունը ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է՚, - ընդգծել է Կոպիրկինը: