Արմինֆո. Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի անձը, որը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվում, երկու ամիս նպաստ ստանա, որպեսզի այդ ընթացքում նա կարողանա գտնել աշխատանք և ստիպված չլինի դիմել հանցագործության: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
<Դեռևս չկան վիճակագրական տվյալներ, սակայն մենք՝ բացի օրենքով նախատեսված մեր լիազորությունները կատարելուց, ջանքեր ենք գործադրել, որ համաներված անձանցով հետաքրքվեն ու զբաղվեն սոցիալական մարմինները, ՏԻՄ մարմինները>,- ասել է նա:
Նախարարի խոսքով, համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, որոնք մեկ անգամ ներվել են կամ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել և կրկին հանցանք են կատարել: