Արմինֆո.Համաներումը չի տարածվում «Սասնա Ծռեր» խմբի այն ներկայացուցիչների վրա, որոնց ազատմանը դեմ են տուժածները կամ նրանց իրավահաջորդները: Փետրվարի 22-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա նշել է, որ համաներման ակտը հավասարակշռված է տուժածնրի իրավունքների պաշտպանությամբ: Նա ընդգծել է, որ տուժած կողմի անգամ մեկ առարկությունը բավական է, որպեսզի համաներումը չտարածվի նրանց վրա, և ամեն ինչ կախված է հանցագործության բնույթին, որի համար նրանք մեղադրվում են: Զեյնալյանը, միևնույն ժամանակ, նշել է, որ, այնուամենայնիվ, «Սասնա Ծռերից՚ ոմանք պարտադիր կենթարկվել համաներման:
Անդրադառնալով համաներում հայտարարելուց հետո հանցավորության մակարդակին, մասնավորապես, բնակարանային կողոպուտների մակարդակի աճի առնչվող հարցին` արդադատության նախարարն ասել է, որ չկան փաստեր, որոնք հաստատում են, որ հանցագործությունները կատարել են համաներմամբ ազատ արձակված մարդիկ, և հորդորել է մեկը մյուսի հետ չկապել: