Արմինֆո.Բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի բացակայությունը ոչ այլ ինչ է, քան գոյություն ունեցող ստատուս-քվոյի բազմամյա պահպանման գրավական: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
<Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն ոչ միայն վերսկսել բանակցությունները, այլ նաև բովանդակային քննարկում սկսել, անշուշտ, բանակցությունների սեղանի շուրջ պետք է հայտնվեն նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Սակայն, միայն Երևան և Բաքու իր այցով համանախագահները ցույց տվեցին Ստեփանակերտի կարծիքը՝ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ այդ փաստն անտեսելու ձգտում>,- ընդգծել է վերլուծաբանը:
Փետրվարի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆֆերը հանդիպում են ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փետրվարի 21-ին համանախագահներն այցելել են Բաքու, որտեղ հանդիպում են ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ստեփանակերտը համանախագահների այցի ծրագրում ներառված չէր: Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, համանախագահներն այցելել են միայն Երևան և Բաքու, քանի որ այցի հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պաշտոնական հանդիպման կազմակերպումն էր:
Այնուամենայնիվ, ըստ Սաֆարյանի, արցախցիներին բանակցային գործընթաց վերադարձնելու Երևանի մտադրությունը Բաքվին այդ վերադարձի անհրաժեշտության մեջ համոզելու նոր, խիստ բարդ խնդիր է դրել միջնորդների առջև: Եվ առայժմ համանախագահներն այդ խնդիրը չեն իրագործում: Բաքուն իր հերթին, բացառելով Հայաստանի առաջարկը, մեղադրում է միջնորդներին ստատուս-քվոն փոխելու ցանկության բացակայության մեջ՝ շարունակելով ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ հնչեցնել Ստեփանակերտի ու Երևանի հասցեին:
Ադրբեջանի իշխանությունները խաղաղարար գործընթացին մասնակցության այլընտրանքներ, վերլուծաբանի կարծիքով, ասյօր չունեն: Քանի որ, նկատի ունենալով 2016 թ. ապրիլի իրադարձությունների կրկնմանը հայկական կողմերի պատրաստ լինելը, հերթական էսկալացիայի Բաքուն չի համարձակվի գնալ: Ավելին, հաշվի առնելով ապրիլյան էսկալացիայի հետևանքով Արցախը գոյություն ունեցող սահմաններով ճանաչելու Հայաստանի պատրաստակամությունը, Բաքվի հերթական արկածախնդրությունն անխուսափելի կդարձնի այդ ճանաչումը: Ավելին, ապրիլյան պատերազմի կրկնությունը վերջնականապես փակուղի կմտցնի բանակցությունները: