Արմինֆո.Վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրական տեղաշարժի հույս է հայտնվել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Չարլզ Լոնսդեյլը` Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում:
«Մենք հետեւում ենք ղարաբաղյան հակամարտության իրադարձությունների զարագցմանը, որի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջերս դրական տղաշարժի որոշակի հույսեր են ի հայտ եկել արտգործնախարարների կանոնավոր հանդիպումներից և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումից հետո», ասել է նա, հաղորդում է «Տրենդը՚:
Նշելով կողմերի հավատարմությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն ուղղված որոշակի միջոցներին` Լոնսդեյլը պատրաստակամություն է հայտնել ապահովելու աջակցությունն այդ գործընթացին` եթե կողմերը դրանով շահագրգռված լինեն: «Բայց մենք անմիջականորեն ներգրավված չենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում», - ամփոփել է Լոնսդեյլը: