Արմինֆո. Դատավորների՝ պետական միջոցների հաշվին առողջության ապահովագրության պայմանները և չափը սահմանելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև դատավորների՝ հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում ընդունել է համապատասխան որոշում:
Այսպիսով, փոփոխություն է կատարվել կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ դատավորներին ներառելով սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ դատական օրենսգիրքե սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորն ունի կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք, ինչպես նաև՝ դատավորն օգտվում է նաև հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Բացի այդ, «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորն ունի կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք, ինչպես նաև՝ Սահմանադրական դատարանի դատավորն օգտվում է հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:
Անդրադառնալով հարցին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դատավորների հետ կապված հարցն արդի ժամանակաշրջանի կարևոր թեմաներից է: «Այստեղ խնդիրն առնչվում է ոչ միայն դատավորներին և դատարաններին, այլև՝ ՀՀ բոլոր քաղաքացիների անկախ դատական համակարգ ունենալուն և անկախ դատական համակարգի ծառայություններից օգտվելու իրավունքին: Գիտենք, որ այսօր մեր դատական համակարգում կան պրոբլեմներ և գիտենք մեր կառավարության վերաբերմունքը դատական համակարգի անկախության նկատմամբ: Կարծում ենք և համոզված ենք, որ մեր պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր էե,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ պետք է գնալ այս ճանապարհով. «Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորները առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մի կողմից մենք պետք է շատ խստորեն պայքարենք կոռուպցիայի, ապօրինի և կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ այս ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք և նեղացնենքե: