Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
«ԱԶերՏաջի՚ հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առկա վիճակի և հեռանկարների շուրջ:
Մինսկի միջնորդները տարածաշրջանային այցի շրջանակում ավելի վաղ Երևանում հանդիպել էին Հայաստանի արտգործնախարարի և վարչապետի հետ: