Արմինֆո. Ատելությամբ ուղղորդված մարդասպանի հերոսացումը զոհի՝ հայ լինելու պատճառով ավելի է ուժեղացնում մեր մտահոգությունն Արցախի ժողովրդի կենսական անվտանգության նկատմամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
<15 տարի առաջ Հունգարիայում տեղի ունեցավ ատելության հողի վրա հանցագործություն, երբ Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանեց Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը հետագայում արտահանձնվեց Ադրբեջանին և հերոսացվեց՝ այսպիսով գործարքը գերադասելով արժանապատվությունից և արդարությունից>,- գրել է նա: