Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ժամանել են Հայաստան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ-ում, միջնորդները հանդիպում են անցկացնում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Միջնորդները կհանդիպեն ն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այնուհետև ԵԱՀՄ ՄԽ համանախագահները կմեկնեն Բաքու: