Արմինֆո.Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։ Երկուստեք նշվել է, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։