Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, մտադիր է դատի տալ Ազգային անվտանգության ծառայությանը՝ «իր անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտելու համար՚: Այդ մասին հաղորդել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Առաջիկա օրերին Ս.Քոչարյանի փաստաբանները համապատասխան հայց կներկայացնեն և այդ առնչությամբ հանդես կգան հայտարարությամբ:
Փետրվարի 18-ին հայտնի դարձավ, սր Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հնամար։