Արմինֆո. ԱՄՆ հայկական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ պահանջելով դատապարտել 1988-1992 թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում տեղի ունեցած կոտորածները:
Ինչպես նշում է Asbarez-ը, ցույցը նվիրված էր նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցին:
Ակցիայի մասնակիցները դեսպանատան շենքի մոտ պարզել են Արցախի Հանրապետության դրոշը և Արցախի ինքնորոշման իրավունքի մասին պաստառներ: Նրանք իրենց մտահոգություն են հայտնել՝ <տարածքների զիջում պահանջող Մադրիդյան սկզբունքներն ընդունելու հարցում Հայաստանի և Արցախի նկատմամբ ճնշման ավելացման առնչությամբ>: