Արմինֆո. Իրանում հեղափոխությունից հետո առաջին անգամ ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները դարձան օրինական: Իսլամական հեղափոխության տարեդարձի առնչությամբ Թեհրանի հայերի միջոցառմանն իր ողջույնի խոսքում այդ մասին հայտարարել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ, Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:
«Կրոնն ու հայրենիքը Իրանի ժողովրդի համար երկու սրբազան սկզբունքներ են, և
Իրանի քաղաքացիները միշտ իրենց զոհաբերել են հանուն այս երկու սրբազան սկզբունքների պաշտպանության: Պատերազմից հետո հայ համայնքը նույնպես իր դերը խաղաց արվեստի, արդյունաբերության, արտադրության, ինչպես նաև միջազգային տրանսպորտի ոլորտներում Իրանի առաջխաղացման գործում », - ասել է Սարգսյանը:
Հավելենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Իրանում ապրում է շուրջ 200 հազար հայ: