Արմինֆո. Հայաստանը հայտնվել է այն երկրների տասնկայում, որոնց քաղաքացիների մուտքը Վրաստան արգելվել է 2019 թվականի հունվարին:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով, 2019 թվի հունվարին 1587 օտարերկրյա քաղաքացիների մերժել են Վրաստան մուտք գործել: Վրացական գերատեսչության տվյալներով, այդ երկրների ցուցակը գլխավորում է Իրանը (576 մարդ), որին հաջորդում է Հնդկաստանը (366 մարդ): Երրորդ տեղում է Ադրբեջանը. հունվարին այդ երկրի 124 քաղաքացիներ թույլ չեն տվել մուտք գործոլ Վրաստան: Այս ընթացքում Վրաստան մուտքն արգելվել է Թուրքիայի 116 քաղաքացիների, ինչպես նաեւ Թուրքմենստանի 72 քաղաքացիների, Ռուսաստանի 58 քաղաքացիների, Հայաստանի 50, Ուզբեկստանի 44, Պակիստանի 28, Եգիպտոսի 16 քաղաքացիներին:
Հավելենք, որ ըստ վիճակագրության, մուտքի մերժումների թիվը, 2018 թվի հունվարի տվյալների հետ համեմատած, աճել է ավելի քան 50% -ով, այն ժամանակ արգելվել էր ընդամենը 1047 արտասահմանցիների մուտքը Վրաստան: