Արմինֆո.Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 20-ի գիշերը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: