Արմինֆո. Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին՝ առանց <ցեղասպանություն> եզրույթն օգտագործելու:
Նա, մասնավորապես, նշել է, որ Եգիպտոսն ընդունել և ապաստան է տրամադրել 100 տարի առաջ ջարդերից մազապուրծ հայերին: Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբը Եգիպտոսի նախագահի հայտարարությունը գնահատել է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ նախաքայլ: <Չնայած
<ցեղասպանություն> եզրույթը Եգիպտոսի նախագահը չօգտագործեց, սակայն առաջին քայլը կատարեց այդ ուղղությամբ>,- նշվում է Հայ դատի հաղորդագրության մեջ:
Եգիպտոսի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է Եգիպտոսի նախագահի այս քայլը՝ այն գնահատելով ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաքայլ, այլեւ հետագա ցեղասպանությունները կանխելու եւ արգելելու Հայաստանի քաղաքակրթական նախաձեռնության՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մեջ գլխավոր դերակատարի դրական արձագանգ