Արմինֆո. Երկրում տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն այն բանից հետո, երբ Հայաստանի քաղաքացիները փոխեցին իրենց քաղաքական վարքագիծը, հետեւաբար, տնտեսական հեղափոխություն տեղի կունենա, երբ մեր հայրենակիցները փոխեն իրենց տնտեսական վարքագիծը:
Փետրվարի 18-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Իմ Քայլը» դաշինքից փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նրա հավաստմամբ, կառավարությունը կանի հնարավորը` Հայաստանի ժողովրդի համար տնտեսական հեղափոխության առավել հարմարավետ եւ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, իր հերթին, նշել է, որ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար ավելի շատ ներդրումներ պետք է լինեն: Նա ասելով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ամեն ջանք կգործադրի ներրդողների և կառավարության միջև կամրջի դեր ստանձնելու համար, սակայն կառավարությունը նույնպես պետք է ներդրողներին որոշակի երաշխիքներ տա:
Պատգամավորը նաեւ նշել է, որ ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսությանը խոչընդոտում են թանկարժեք վարկային ռեսուրսներին առնչվող, ինչի պատճառով բիզնեսը չի կարող գրավիչ վարկեր ներգրավել: «Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ կառավարության ծրագրում ամրագրված ներդրումների ծավալը անբավարար է: Չէ որ ներդրումները ՀՆԱ-ի 15,5%-ից մինչև 23% հասցնելը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները չեն հասնի նույնիսկ 2008 թվի մակարդակի` 41%», - ընդգծել է նա:
ԲՀԿ պատգամավորը նար հայտարարել է, որ տարեկան 120 մլն դոլարի ներդրումը աննշան է եւ խնդիրը չի լուծի: Եվ, իհարկե, բավարար չէ, եթե տարեկան տնտեսական աճը տատանվի 7-5% -ի սահմաններում: «Որպեսզի մարդիկ զգան տարբերություն, տնտեսական արդյունք, մեզ անհրաժեշտ են 2.5-3 մլրդ դոլարի ներդրումներ, ոչ պակաս», - եզրափակել է Մելքումյանը: