Arminfo.info



 Երկուշաբթի, 18 Փետրվարի 2019 10:51
Ալեքսանդր Ավանեսով

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի բովանդակության, դրանում արծարծված հարցերի, գրքի կառուցվածքի, այլ հեղինակների ազդեցության, ինչպես նաև դրա գեղարվեստական, գրականագիտական և քաղաքական նշանակության մասին:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին գնահատականների համար՝ դրանք որակելով փոխլրացնող և իր խոսքում անրադարձել գրքի ստեղծման պատմությանը, դրա շարժառիթներին. «Այսօր որոշել եմ գրքի ստեղծման ամբողջ համատեքստը բացել և նրա հետագա ճակատագիրը: Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն՝ Հակոբ Սիմիդյանը ամեն օր գնում-գալիս էր և ասում էր, թե ինչ կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են այս կամ այն դեսպանատանն է թաքնված, բայց ամենամեծ կարծիքն այն է, որ Դուբայում են տեսել, Աթենքում և այլն: Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն և ֆիզիկապես ոչնչացնեն:  Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և ես առաջինը մտածում էի հետևյալը. եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, հարց է՝ մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ ո՞վ էր, ի՞նչ էր ուզում անել, ինչո՞ւ եկավ, ի՞նչ արեց, և ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բովանդակություն, որ եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի՝ այդ ի՞նչ էր և ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերը, ելույթները այդքան խորը չեն կամ եթե նույնիսկ խորն էին, խորքն այդքան տեսանելի չէ, որովհետև շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում և երկրորդը, ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Հայաստանում եմ, Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը՝ գրել ի սկզաբեն հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել:

 

Ինչո՞ւ հակառակ կողմից: Գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ եթե նկատել եք՝ ես Մյասնիկյանի արձանի կողմից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհը հետ չգնաս, այսինքն՝ անընդհատ առաջ գնաս: Առաջ գնալով քո գործողության մեջ չլինի հետ գնալու, նահանջելու գործընթաց: Երկրորդը՝ դու հեռանում ես, ըստ էության, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ, այնպես չստացվի հանկարծ, որ դու փախար քո հայրենիքից, դու փախար ինքդ քեզնից, այսինքն՝ ինչպե՞ս անել, որ Հայաստանից հեռանալ, բայց Հայաստանից չհեռանալ: Ինչպե՞ս ասել, որ Հայաստանից հեռացար, բայց չստացվի, որ Հայաստանից փախար: Միակ տարբերակն այն է, որ դու էլի Հայաստան ես գնում: Վեպի գաղափարն այն է, որ այնտեղ կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ և գնում եմ պարզապես երկրի հակառակ կողմից: Կա տող, որ «բայց չէ՞ որ կա նաև այլ ճանապարհ, կարճ ճանապարհ, բայց ո՞վ ասեց, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է: Շատ հնարավոր է, որ ճիշտ ճանապարհը երկար ճանապարհն է, և հենց դա է պատճառը, որ երկրի հակառակ կողմից գնալու անհրաժեշտությունն է առաջացել:

 

Հաջորդ ամենակարևոր սկզբունքային պահը. ինչպե՞ս սենյակում փակված Արեշում ճամփորդել ամբողջ աշխարհով: Դրա միակ տարբերակը գիրքն է և գրականությունը: Ըստ էության, ամբողջ ճամփորդությունը ընթերցանությունների շարք է, գրքերի շարք է, և երկխոսություն է հերոսների հետ և իմ փորձն է մտնել այդ գրքի մեջ և ապրել այդ գրքերի մեջ: Օրինակ՝ Վրաստանի հետ կապված բոլոր դրվագները Նոդար Դումբաձեի գրականությունն է, որ ես հենց այդ ընթացքում կարդացել եմ: Վրաստանից դեպի Հունաստան Եզոպոսի առակներն են, և նավի վրայի երկխոսությունները ամբողջությամբ Եզոպոսի առակներն են: Հայաստանի մեջ Իմաստուն ծերուկը, որ ուղեկցում է, իհարկե, Թումանյանն է, և Թումանյանը հերոսին ուղեկցում է  Հունաստանից դեպի Մակեդոնիա՝ Մարկոյի միջոցով: Մարկոն սերբական էպոսի հերոսն է, որը Թումանյանը թարգմանել է և հայերենում ներկայացրել: Հետագայում շարունակությունը Կաֆկայի «Դատավարություն» վեպի մեջ է, որովհետև իմ իրավիճակը իրականում շատ նման էր այդ վեպի իրադարձություններին և այդպես շարունակ՝ Էռնեստ Հեմինգուեյ, Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը, մեռնելու ժամանակը», Վալտեր Սքոթի «Քվենթին Դորվարդ» և այլն: Ամբողջ այդ ճանապարհը պարտադիր գրականության հետ կապ ունի՝ ճապոնական գրականություն, Կուբայի հատվածը Չէ Գևարայի մասին պատմող գրքի տպավորություններն են, Ֆրանսիայում՝ Շառլ դը Գոլ և Ֆրանսուա Սագանի «Բարև թախիծ», Շուկշինը, Գոգոլի «Մեռած հոգիները», որովհետև այնտեղ ընտրակեղծարարության տրամաբանությունը դրված էր, և այդպես շարունակ, այսինքն՝ ամեն հատված կոնկրետ գրական ստեղծագործության հետ կապված է:  Այս հատվածներն իրար հետ կապված են այն մասերի հետ, որոնք, այսպես ասած, իմ սուվերեն ստեղծագործությունն է, իմ սուվերեն տեքստն է և վերաբերմունքը, որը հենց ստեղծված է այդ տրամաբանության մեջ:

 

Այստեղ էթիկական հարց է առաջանում՝ որքանո՞վ է ճիշտ ուրիշ գրականությունից ներշնչվելով ինչ-որ տեքստ ստեղծել:  Իրականում այդ հարցի պատասխանը ես գիտեի, որովհետև գրական մի ստեղծագործություն շատ մեծ տպավորություն էր ստեղծել, և շատ սիորւմ եմ այդ գործը՝ Խորխե Լուիս Բորխեսի «Պիեռ Մենարը՝ «Դոն Կիխոտի» հեղինակ»-ը, որտեղ հերոսն ուղղակի նորից գրում է «Դոն Կիխոտը» և համոզված է, որ իր գրած «Դոն Կիխոտը» ոչ մի ընդհանրություն չունի Սերվանտեսի գրած «Դոն Կիխոտի» հետ: Այդ ասոցացիան կար, ես ինչ-որ առումով ինձ դնում էի Պիեռ Մենարի դիրքում, որը դառնում է  «Դատավարության» հեղինակ, Նոդար Դումբաձեի վեպերի հեղինակ, Եզոպոսի առակի հեղինակ և բոլոր այդ հնարավոր ստեղծագործությունների հեղինակ:

 

Երբ ես դուրս եկա ընդհատակից, հետո բանտից, ողջ ընթացքում անընդհատ իմ օրակարգում եղել է գիրքը հրատարակելը: 2011 թ., երբ բանտից դուրս եկա, առաջին գործը, որ արեցի՝ մտածեցի, թե ինչպիսին պետք է լինի շապիկը: Այս լուսանկարը ես արել եմ 2011 թ.՝ բանտից դուրս գալուց մի քանի ամիս հետո: Հետո երբ մտածում էի, որ գիրքը պետք է  հրատարակել, այնպիսի զգացողություն պատեց ինձ, որ սա ընդամենը հոդվածների շարք է և մեծամտանալ՝ գիրք տպելու աստիճան, այդքան էլ պատեհ չէ և այդպես մնաց: Եվ ահա, 2018 թվականին, ես այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարն էի, ինչպես գրքի հետևում գրել եմ,  Հայկ Կոստանյանը հանդիպում էր ցանկացել: Հանդիպեցինք, ինքն ինձ ասաց՝ խնդրում եմ թույլ տաք, որպեսզի ես այդ գիրքը հրատարակեմ: Ասացի հրատակաչի փորձ ունե՞ք, թե՞ ոչ, այսինքն՝ ինքը որպես հրատարակիչ բոլոր առումներով անընդհատ, թող ների ինձ, անվստահություն էր ներշնչում, թե արդյոք ինքն այդ գործը կարող է կազմակերպել: Մյուս կողմից, այդ հարցը կար, թե իմաստ ունի՞ արդյոք սա տպագրել: Ես ասացի, որ մինչ այդ հարցի պատասխանը տալը ինձ անհրաժեշտ է կարդալ այս գիրքը, հասկանալ, թե ինչ է գրված: Եվ երբ կարդացի գիրքը, այնպիսի տպավորություն էր, որ ես ինքս ինձ նամակ եմ գրել 10 տարի առաջ, այսինքն՝ սա խոսակցություն է ինքս ինձ հետ: Այդ ընթերցման արդյունքում էր, որ ծնվեց «Չար տնակի հեքիաթը»: Ինչո՞ւմ էր հեքիաթի իմաստը՝ կոնտեքստը նրանում է, որ կարծես թե Ազգային ժողովի շենքը, «Ելք» խմբակցության ղեկավարի աշխատասենյակը խժռել է բոլոր այն արժեքները, որոնք այստեղ նկարագրված են, այսինքն՝ կերել է իմ հիշողությունն այն իմաստով, որպեսզի չհիշեմ, թե որն է առաքելությունը, որն է այն խնդիրը, որը պետք է լուծվի:

 

Այս գրքի ընթերցումն էր, որ վերակենդանացրեց, այսինքն՝ որպես ինքս ինձ գրած նամակ օգնեց հասկանալ, որ այն չէ իմ գործը, երբ այս աշխատասենյակում նստած պետք է լինեմ խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր, որը պետք է սուր ելույթներ ունենա և այլն, , մի մասն ասի, որ հաստատ սա պայմանավորված է, թատրոն է խաղում, մյուս մասն ուրիշ բան ասի: Բայց պարզ էր, որ պետք է գործողություն: Եվ, իհարկե, այս գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ:

 

Այն միտքը, որ գրքում դրված բոլոր խնդիրները գործնականում լուծվող են, ինչ-որ առումով ճիշտ է՝ մի տարբերությամբ: Շատ հնարավոր է, որ այն, ինչ այստեղ գրված է, հնարավոր է՝ պարզվի, որ շարունակական է, երկրագնդի պտույտի նման անընդհատ ուղեծիր ունի և այդ ուղեծրով պտտվում է:  Ինչի՞ համար եմ ասում, որովհետև այս գրքում կա մի գլուխ՝ «Ւ՞նչ է անում այդ բանտապահը»: Այդ գլուխը նկարագրում է, որ գլխավոր խմբագրի իմ աշխատասենյակում էլ ես բանտում եմ, ինչ-որ տեսանելի և անտեսանելի բանտապահներ կան, հետո, երբ ճամփորդում եմ, միևնույն է, ինձ հետ է այդ խցիկը, բանտախուցը քարշ եմ տալիս ամբողջ աշխարհում, հետո երբ բանտախցում եմ՝ կրկին բանտախցում եմ: Անկեղծ ասած, մի քանի օր առաջ մտածում էի, որ ես կրկին բանտախցում եմ: Ինչո՞ւ հիմա առավել, քան նախկինում, որովհետև հիմա ես ամեն օր գտնվում եմ մի տեղում, աշխատում եմ մի աշխատասենյակում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ պատուհանը բացել, գլուխը հանել ու մաքուր օդ շնչել: Իհարկե, ինձ թող ներեն Պետական պահպանության ծառայության իմ ընկերները, բայց անընդհատ ուր գնում եմ, գնում եմ զինված մարդկանց ուղեկցությամբ: Այստեղ պատկերն առավել հիշարժան է դառնում, եթե ես ձեզ ասեմ, որ հիմա իմ ընկերներից մեկը, երբ ես բանտում էի, աշխատում էր «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և ամեն օր դուռը բացում էր, ինձ ուղեկցում քննության, իսկ հիմա նա աշխատում է իմ թիկնազորում և շարունակում է ինձ ուղեկցել:

 

Գրքի շապիկը. շատ բան իսկապես ենթագիտակցորեն է աշխատում, հիմա հղում եմ անում գրքի շապիկին, որ լուծումները մեր գլխում են, և ինձ նույնիսկ սկսել է թվալ, որ պատահական չէ, որ ես հենց այս տարբերակն եմ ընտրել: Իհարկե, մոտիվացիան այն է եղել, որ ամբողջ ճամփորդությունն իմ գլխում է տեղի ունեցել, բայց երևի այդ ասոցիացիաները նորից առաջանում են: Հենց սկզբից, ինչ նկարագրված է գրքում, նորից կրկնվում է, սկսած՝ մեկնարկ հանպատրաստից: Այսինքն, այն ժամանակ ես հանպատրաստից դարձա փախստական, հիմա հանպատրաստից դարձա վարչապետ: «Ներիր ինձ որդիս» հատվածը, երբ կրկին այդ տրամաբանությունը վարչապետ դառնալուց հետո աշխատեց: Ընդհատակը. հիմա ես ընդհատակո՞ւմ եմ, թե՞ ընդհատակում չեմ: Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետև ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է, որտեղ մարդկանց հետ չես շփվում, այսինքն՝ ապրում եմ կառավարական առանձնատանը, որն ընդհատակ է: Ես հիմա մարդկանց հետ մեծամասամբ նույն ձևերով եմ շփվում, ինչ ընդհատակում գտնվելիս՝ կրկին ինչ որ գրավոր տեքստեր, ելույթներ:  Հետո այն զրահապատ մեքենան, որով գնում-գալիս եմ շրջապատված, ընդհատա՞կ է, թե՞ ընդհատակ չէ: Եվ վարչապետի աշխատասենյակը, որտեղ հնարավոր չէ նույնիսկ պատուհանը բացել և մաքուր օդ շնչել: Այսինքն՝ կրկին այդ ամենը կրկնվում է, և սա մի շրջապտույտ է, որը չգիտեմ, թե ինչքան պետք է շարունակվի: Շնորհակալություն»:             

 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման բանախոսների և մասնակիցների հարցերին: Մասնավորապես, անդրադարձ է եղել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքում Չե Գևարայի մասին հատվածին, որտեղ ասվում է, որ իրական հեղափոխականն այն քանդող ուժն է, որից հետո նոր կառույցներ պիտի գան, և իրական հեղափոխականը երբեք իշխանություն չի դառնում: Այս համատեքստում իր այժմյան զգացողության և մտածելակերպի մասին հարցադրմանը վարչապետը պատասխանել է. «Սա ամենակարևոր հարցերից է, որովհետև իմ պատկերացրած հեղափոխությունը, ինչպես հստակ գրված է, հենց այդպիսին է: Նաև այն համատեքստում, որ ասում են՝ այսպես ասում է, այնպես անում, շատ կարևոր հարց է:

Ես տեքստի ընթերցումն ավարտել եմ 2018 թ. փետրվարին: Բնականաբար, 2 ամիս հետո այս տեքստի ընթերցումը շատ թարմ էր, և երբ եկավ 2018 թ. ապրիլը և արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և երբ կար այդ կարգախոսը՝ «Նիկոլ վարչապետ», այս տեքստն անընդհատ ինձ հետ էր, իմ մտքում էր: Ես մտածում էի հեղափոխության այն բանաձևի մասին, որը գրվել է, և ես ի՞նչ պետք է  անեմ այդ իրավիճակում: Անկեղծ ասած, իհարկե, մտածել եմ, որ այդ իրավիճակում, երբ արդեն առաջին փուլն ավարտված է, պետք է վերցնեմ իմ ուսապարկը և գնամ մեր տուն՝ ասելով, որ հեղափոխականի առաքելությունն ավարտված է: Բայց երբ ինձ հասկանալի  է եղել՝ իսկ ի՞նչ տեղի կունենա հետո. Հայաստանի վարչապետ կդառնա, օրինակ, Կարեն Կարապետյանը կամ ուրիշ ինչ-որ մեկը, և ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել և ապացուցել, որ այդ հեղափոխությունն իրականում ներիշխանական ինտրիգ չէր: Ես մտածեցի, որ ժողովուրդն ուղղակի կզգա իրեն, կներեք այդ բառի համար, օգտագործված ինչ-որ ուրիշ նպատակների համար: Մինչև հիմա էլ տուն գնալու ուսապարկն իմ ուսերին է, և միակ պատճառը, որ այդ սցենարը չի գործել, հետևյալն է. ես հասկացա, որ մարդկանց մոտ կլինի շատ ավելի մեծ հիասթափություն և նույնիսկ զայրույթ, իրենց համար ի հայտ կգա առավել ծախված ընդդիմադիր գործչի կերպար, որն ընդամենը ներիշխանական ինտրիգների գործիք էր, դրանց ծառայեց և թողեց, գնաց իրենց տուն: Սա է այդ հարցի պատասխանը: Ես այդ մասին շատ երկար եմ մտածել, և քանի չեմ համոզվել այդ պատասխանի 100 տոկոսով ճշմարիտ լինելու մեջ, ինքս ինձ համաձայնություն չեմ տվել, որ ես պետք է լինեմ վարչապետի թեկնածու»:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի հիմնական ուղերձն այն է, որ անհատական ջանքը, մի մարդու գործողությունը գլոբալ ազդեցություն ունի ամեն ինչի վրա. «Այս գրքի լեյտմոտիվներից կարևորագույնը դա է՝ ցույց տալ անհատի անցած ճանապարհի գործողությունների ազղդեցությունը գլոբալ աշխարհի վրա: Ինձ համար ակնհայտ է, որ եթե այս գիրքը չգրվեր, և 2017 թ. վերջ-2018 թ. սկզբին չկարդայի, չգիտեմ՝ էլի նույն գործողությունները կանեի՞, թե՞ չէի անի: 2016 թ. ես իմ ֆեյսբուքյան էջում հայտարարեցի հայ գրականության ընթերցման տարի, որի պատճառն այն էր, որ ես զգացի՝ սովորական ինֆորմացիոն հոսքերը մեր իրականությանը պատասխաններ չեն տալիս: Եվ քանի որ ունեմ այն կանխավարկածը, որ գրականության մեջ բոլոր հարցերի պատասխանները կան, սկսեցի կարդալ մեր ժամանակակից գրողներին, որպեսզի գտնեմ այդ հարցերի պատասխանները: Իհարկե, չհասցրեցի այն ամբողջ ծավալով, կուզենայի ընթերցել բոլորին, բայց, իմ կարծիքով, դա մեր հետագա իրադարձությունների համար նույնպես շատ կարևոր դեր ունեցավ, երբ ես, իմ և իմ քաղաքական գործունեության ճգնաժամը զգալով,  հասկացա, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է դիմել գրականությանը: Այն ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ հնարավոր է նաև այս գիրքը, այս գրվածքը այդպիսի դերակատարում ունենա: Բայց արդյունքում սա այդպիսի գրականության կամ տեքստի հետևողական ընկալման այդ ճանապարհն է, երբ դու հատկապես գրականության, գրական տեքստերի մեջ փորձում ես գտնել լուծումներ»: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա խնդիրների լուծումները մեր ժամանակակից գրողների տեքստերի մեջ կան և կոչ  արել ավելի շատ կարդալ արդի հայ գրողներին: «Մեր ժամանակակից գրողների այն գրքերը, որ կարդացել եմ, ավելի են խորացրել համոզմունքս. մենք այսօր ունենք տաղանդավոր հրաշալի գրողներ և վերջին 10 տարում Հայաստանում մեր գրականությունը մեծ վերածնունդ է ապրում, որ մենք դեռ չենք գիտակցում», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այժմ աշխատում է իր բանտային օրագրի լույսընծայման վրա՝ օրական 10-20 րոպե հատկացնելով այդ գործին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Նոր իշխանությունը Նոր իշխանությունը "նոր պատմություն" է գրում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը
Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեքԲագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպքԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարությունՀայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ՂազախստանումԱլիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄՀայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ
Ոսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու ԱդրբեջանիցՈսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու Ադրբեջանից
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումներըՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները
Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համարԷրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված էՔաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾԲաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾ
«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համարԳրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. ԿրեմլՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. Կրեմլ
Կրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններինԿրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններին
ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններովՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերՓաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր
"Հայաքվե" նախաձեռնությունը մեկ ժամով փակել է Երևան-Թբիլիսի մայրուղին Ալավերդու ուղղությամբ՝ ի աջակցություն Տավուշի բնակիչների
Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնումԴավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգովԻմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով
Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ էԲագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ է
Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումըԱրդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Ոսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերըՈսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվելՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել
Կրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալըԿրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալը
Վլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվելՎլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվել
«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում
Ֆրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակինՖրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով
Տավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանցՏավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանց
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում