Արմինֆո. ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատում ներկայացվել է նահանգի և Հայաստանի միջեւ առեւտրային գրասենյակի վերաբացման բանաձեւը: Գրասենյակը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետեւանքով:
Ինչպես հայտնում է Asbarez պարբերականը, բանաձևի նպատակն է խթանել Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները:
Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունել է բանաձեւի ներկայացումը՝ հավելելով, որ նահանգապետ Քեւին Նիսմը եւս երաշխավորել է, որ գրասենյակը պետք է վերաբացվի: Նա հույժ կարեւոր է համարել աշխարհի մեծությամբ 5-րդ տնտեսությունը ունեցող Կալիֆորնիայի առեւտրային հարաբերությունների սերտացմանը նպաստող այս քայլը: Բանաձեւի ներկայացմանը ներկա են եղել նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Գլխավոր հյուպատոսը եւս երախտագիտություն է հայտնել Փորթանթինոյին` վստահեցնելով, որ Կալիֆորնիայի հայ համայնքը եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջերմորեն կողջունեն գրասենյակի վերաբացումը: