Արմինֆո. Փետրվարի 14-ին Summer Business School համահայկական նախագծի 2017 և 2018 սաներն այցելեցին Evocabank-ի գլխամասային գրասենյակ:
Երեխաները հանդիպեցին «Մարքեթինգի և հանրության հետ կապեր» -ի բաժնի ղեկավար Տաթևիկ Խաչատրյանի հետ, ով ներկայացրեց, թե ինչ առանձնահատկություններ ունի Evocabank-ը, ինչպիսի ռեբրենդինգի է ենթարկվել և ինչպես են կարողացել այն դիրքավորել ոչ թե որպես բանկ, այլ որպես մարդու բոլոր ֆինանսական հարցերը լուծող գործընկեր։
Այնուհետև մասնակիցները շրջեցին Evocabank-ի տարբեր բաժիններով, ծանոթացան աշխատակիցների հետ և ուղղեցին իրենց հուզող հարցերը։ Մասնավորապես նրանց հետաքրքրում էր, թե ինչպես է ֆոկուս խմբերի օգնությամբ ընտրվել բանկի տարբերանշանը, ինչպիսի միջոցառումներ են կազմակերպվել բանկի կողմից, որ ժամերին է նախընտրելի տեղադրել գովազդ և այլ մանրամասներ, որոնք կարող են հաջողակ բիզնեսի պատմություն ստեղծել։
Summer Business School մասնակիցներից շատերին նաև հետաքրքրեց բանկում կամավորական ծրագրերի կամ պրակտիկայի հնարավորությունները։
Evocabank-ում խոստացան նման հերթական հնարավորության մասին անպայման տեղեկացնել նախագծի կազմակերպիչների միջոցով։
Շնորհակալություն ենք հայտնում Evocabank-ի ղեկավարությանը ջերմ ընդունելության, հարցերի պարզաբանման և Summer Business School մասնակիցներին հաճելի նվերներ տրամադրելու համար։
Summer Business School-ը այս տարի կազմակերպվելու է արդեն երրորդ անգամ Slice Consulting բիզնես խորհրդատվական ընկերության կողմից: Այս տարի այն անցկացվելու է Արցախում: 12 օրերի ընթացքում ամառային բիզնես դպրոցի մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ Բիզնես, IT կամ Բիզնես անգլերեն ուղղություններից, կմասնակցեն տարբեր ընկերություններում անցկացվող բիզնես տուրերի, ինչպես նաև կլինեն ճանաչողական այցեր Արցախի տեսարժան վայրեր: