Արմինֆո. Ամերիաբանկը չորրորդ տարին անընդմեջ “Global Finance” հեղինակավոր ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկե մրցանակին:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, գնահատումն իրականացվել է այնպիսի կարևոր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման հնարավորությունները, քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, գնագոյացումը, կապիտալի շուկաներում առաջնային տեղաբաշխումների ու երկրորդային շուկայում սպասարկման հնարավորությունները, շուկայում ունեցած համբավը, միջազգային ֆինանսական շուկայում համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն:
Աղբյուրի համաձայն, «Լավագույն ներդրումային բանկ 2019ե մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Financeե ամսագրի ապրիլյան համարում:
«Ամերիաբանկե ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկե ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: