Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով մեղադրում է 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ, հերթական անգամ հանդես է եկել 0038 հայտնի հրամանի առնչությամբ պարզաբանումներով:
Սեյրան Օհանյանը ոչ օբյեկտիվ և սխալ է համարել իշխանութունների մոտեցումը, որ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հիմքում ընկած է եղել հենց այդ հրամանը:
<0038 գաղտնի հրամանը ներգերատեսչական փաստաթուղթ է, և ոչնչով չի տարբերվում 0037, 0036 կամ, ասենք, 0051 հրամաններից>,- նշել է նա՝ ավելացնելով, որ այդ հրամանի նպատակը երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ապահովումն էր:
<Ակնհայտ է, որ այդ հրամանի համաձայն, ԶՈւ պետք է չեզոքություն ցուցաբերեին ստեղծված իրավիճակում>,- հավաստիացրել է Օհանյանը:
Խոսելով այն մասին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբորտ Քոչարյանը տիրապետել է 0038 հրամանի բոլոր մանրամասներին, Օհանյանը նշել է. <Համոզված եմ, որ պաշտպանության նախարարը չի տեղեկացրել նրան այդ հրամանի բոլոր մանրամասների մասին, այլ սահմանափակվել է միայն հավաստիացմամբ, որ գոյությունն ունեցող սպառնալիքների չեզոքացման վերաբերյալ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը կատարվել է>:
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանի մեջ ժողովրդի դեմ ուղղված ոչ մի քայլ չկա: Օհանյանի կարծիքով, հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը չի փախչում, այլ՝ կեղծված է համարում այդ գործը: Օհանյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: <Ոչ ոք չի տուժել 0038 հրամանից, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քերական հետապնդումը բացահայտ սխալ է>,- ասել է նա: Նշենք, որ 2008 թ.-ին Սեյրան Օհանյանը ԶՈւ Գլխավոր շտաբի պետն էր: