Արմինֆո. <Խաղաղություն՝ տարածքների դիմաց> դրույթի լույսի ներքո՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվախությունների երկրորդ պլան մղվելը, չխոսելով արդեն Արցախի կարգավիճակի հարցի քննարկման երկարատև բացակայության մասին, հայ բանակցողների լուրջ նահանջի վկայություն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
<Երևանը պնդում է Ստեփանակերտին՝ որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ ներգրավելու անհրաժեշտության մասին: Բայց թե ինչ են պատրաստվում դրա համար անել, պարզ չէ, և մինչ օրս Մինսկի խմբի համանախագահների օրակարգում այդ հարցը չկա: Հասկանալի չէ, թե ինչի շուրջ, եթե ոչ Արցախի խնդրի, կարող էին Դավոսում մեկուկես ժամ զրուցել Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը>,- հարց է տալիս քաղաքագետը: <Նման ֆոնը և բովանդակությունը վկայում են կորցրած հնարավորությունների, էական բացթողումների, դիվանագիտական հետընթացի մասին, ինչը լուրջ կասկածներ է հարուցում Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու հայկական դիվանագիտության կարողության առնչությամբ:
Ըստ քաղաքագետը, այդ ամենը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանը պատրաստվում է լուրջ զիջումների գնալ Ադրբեջանին: Եվ նույնիսկ Հայաստանի վարչապետի կողմից բանակցային գործընթացում Արցախի ներգրավման անհրաժեշտության մասին մշտական հիշատակումը կարելի է դիտարկել՝ որպես այդ զիջումների համար պատասխանատվությունը Ստեփանակերտի վրա դնելու մտադրության վկայություն: Եվ բանակցային գործընթացի իրավիճակի վերաբերյակ տեղեկատվության բացակայությունը միայն խորացնում է հասարակության կասկածները: <Բաքվի համար բանակցություններում առաջնայինն արցախյան տարածքներն են, իսկ թե ինչն է Երևանի համար առաջնային, մինչև հիմա պարզ չէ: Կարծում եմ, այդ առաջնահերթությունը անվտանգությունն է, անվտանգության գոտու ապահովումը ապառազմականացման, խաղաղապահների տեղակայման միջոցով և այլն: Եվ Արցախի կարգավիճակի որոշումը վերջինիս անվտանգության կարևոր տարրն է: Բայց իշխանությունները դրա մասին հիշեցին միայն հանրային դժգոհության ալիքից հետո, ինչն ամրապնդեց գոյություն ունեցող կասկածները>,- ընգծել է Ենոքյանը: Այս առումով քաղաքագետը անհրաժեշտ է համարում բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցի հստակ ամրագրումը: Եվ այստեղ, նրա կարծիքով, միջազգային աջակցությունը ստանալու նպատակով, ոչ պակաս կարևոր է առնվազն փորձել ձվերը դնել տարբեր զամբյուղներում: Մինչդեռ Հայաստանի նոր իշխանություննեը, ըստ քաղաքագետը, վարում են միակողմանի արտաքին քաղաքականություն՝ անտեսելով արդեն դանդաղած եվրաինտեգրման գործընթացը:
Ինչպես գտնում է Ենոքյանը, արդյունքւոմ Հայաստանի իշխանությունները զրկվել են Մոսկվայի ճնշմանը դիմակայելու հնարավորությունից, ինչն Արցախի հարցում դիտվում էր 1988 թվականից ի վեր: Ըստ նրա, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի բացարձակ լեգիտիմության պայմաններում, ինչից զուրկ էին նրա նախորդները, ժամանակի ընթացքում այդ ճնշումը միայն կմեծանա: