Արմինֆո.Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման,
անցումային արդարադատության, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է ՆԱՏՕ-ի բարևարքության ամրապնդման ծրագրի հետագա կիրարկման կարևորությունը: