Արմինֆո.Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հարթակներում հանդիպում կունենա Հայաստանի իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ:
«Խորհրդաժողովի հարթակներում նախատեսվում են մի շարք քաղաքական շփումներ, մասնավորապես, երկկողմ հանդիպումներ Գերմանիայի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Պակիստանի, Մոնղոլիայի, Հայաստանի, Խորվաթիայի Ճապոնիայի արտգործնախարարների հետ՚, հաղորդել է Զախարովան:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կայցելի Մյունխեն` մասնակցելու անվտանգության ամենամյա խորհրդաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:
Մյունխենի անվտանգության խորհդրաժողովն անցկացվում է 1963 թվականից ի վեր: Այն ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման համար: