Արմինֆո.Մի քանի տասնյակ ուսանողներ բողոքի երթի են դուրս եկել՝ պահանջելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են Ալեք Մանուկյան փողոցով՝ վանկարկելով՝ <Ազատ, անկախ ուսանող>, <ԵՊՀ-ն՝ առանց Արամի>:
Նրանց խոսքով, գործող ռեկտորի ջանքերի <շնորհիվ> կաղում է բուհում կրթության որակը: Նրանք հիշեցրել են նաև Պետական վերահսկողական ծառայության վերջին բացահայտումների մասին: Դժգոհ ուսանողների կարծիքով, միայն Սիմոնյանի հրաժարականը կլուծի բուհում առկա խնդիրները:
Այդ առնչությամբ, ինչպես նշել են ակցիայի մասնակիցները, իրենք սկսել են <ԵՊՀ հարյուրամյակը՝ առանց Արամի> շարժումը և կոչ են անում մայր բուհի ճակատագրով բոլոր մտահոգներին միանալ նախաձեռնությանը: <Կոչ ենք անում Հոգաբարձուների խորհրդին հավաքվել և բարձրացնել ռեկտորի հրաժարականի հարցը>,- հայտարարել են նրանք: