Արմինֆո.ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ գործադիր մարմնի պաշտոնական կայքում զետեղվել էր կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգը, այդուհանդերձ, այսօր ակնհայտ դարձավ, որ Ազգային ժողովը փետրվարի 14-ին շարունակելու է կառավարության ծրագրի քննարկումը, քանի որ 53 պատգամավոր էր գրանցվել վարչապետին հարց տալու համար, և բոլորը չեն հասցրել այդ անել: Փետրվարի 13-ի ԱԺ նիստի վերջում փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ վաղը օրենսդիր մարմինը շարունակելու է կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը: