Արմինֆո. Հայաստանը վիթխարի կարևորություն է տալիս Իրանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Թեհրանի հետ հարաբերությունների զարգացմանը ԵԱՏՄ շրջանակում: Փետրվարի 12-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագիրը վավերացման փուլում է: Վարչապետն ընդգծել է, որ ազատ առևտրի մեխանզմների կիրառումը էական ազդեցություն կգործի հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների վրա:
Վարչապետը հիշեցրել է, որ փետրվարի 27-ին կայցելի Թեհրան, ինչը հաստատում է, որ Իրանի հետ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակում են: Նա նաև ընդգծել է, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ: