Արմինֆո. Հայ-կիպրոսյան համագործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների բարեկամության վրա և լուրջ հեռանկարներ ունի: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Դավիթ Թոնոյանի ասելով, այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտի համագործակցության բոլոր ուղղությունները: Հայաստանի պաշտպանության նախարարի հավաստմամբ, ստորագրվել է երկու փաստաթուղթ, որոնք առնչվում են Մերձավոր արևելքույմ առկա իրավիճակի շուրջ տեղեկատվության փոխանակմանը և պարտադիր զինվորական ծառայության կազմակերպմանը: Դավիթ Տոնոյանն ընսդմին հիշեցրել է, որ Կիպրոսը ԵՄ փոքրաթիվ երկրներից է, որը պահպանում է պարտադիր զինվորական ծառայության համակարգը և մտադիր է այդ ուղղությամբ փորձի փոխանակում իրականացնել Հայաստանի հետ:
Կիպրոսի պաշտպանության նախարարն, իր հերթին, ընդգծել է երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժի և տարածաշրջանային օրակարգի ընդհանուր շահերի առկայությունը:
Հավելենք, որ այսօր երկու նախարարների ստորագրիած 2019 թվականի հնամագործակցության ծրագիրը ներառում է 15 միջոցառում: