Արմինֆո. Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, դժբախտաբար, ոչ մի արդյունք չեն տվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը The Korea Times-ի հետ հարցազրույցում:
«Սակայն Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև զրույցները, ինչպես նաև Հայաստանի պաշտոնակցի հետ մեր չորս հանդիպումները որոշակի հիմքեր են ստեղծում բանակցային գործընթացում առաջընթացի համար: 2019 թվականի հունվարի 16-ին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած մամուլի համար հայտարարությունում երախտագիտություն է հայտնվում ինտենսիվ բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանման ուղղությամբ շարունակվող ջանքերի համար՚, - հայտարարել է Մամեդյարովը, ընդգծելով, որ հայտարարությունում ասվում է բնակչությանը հաշտության նախապատրաստելուն ուղղված որոշակի միջոցների անհրաժշետությանը երկու կողմերի համաձայնության և երկրների ղեկավարների հնարավոր հանդիպմանը նպատակուղղված քայլերի քննարկման մասին` բանակցությունների դինամիկային հզոր խթան հաղորդելունպատակով:
Մամեդյարովի համոզմամբ, «Հայաստանի ներկա ղեկավարությունը պետք է քաղաքական կամք դրսևորի հակամարտության կարգավորման համար` բարիադրացիության փիլիսոփայությանը համապատասխան, գործի հանուն տարածաշրջանում խաղաղության, կայունության և հաստատուն զարգացման՚: «Մենք ակնկալում ենք, որ այս տարի որոշակի առաջընթացի կհասնենք հայկական զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բրելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առումով: Առաջընթացը հակամարտության կարգավորման գործում, հաշտության, ողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության համար պայմանների ստեղծումը հնարավորություններ է բացում, առաջին հերթին, հենց Հայաստանի տնտեսական աճի համար՚, - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: