Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահվում է «Երևան-Կենտրոն՚ ՔԿՀ ոչ մեծ մենախցում, սակայն ոչ մի բողոք չի ներկայացրել ՔԿՀ աշխատակիցներին: Այսօր այդ մասին լրագրողներին հաղորդել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա ասելով, Ռ.Քոչարյանի միակ դժգոհությունն առնչվում է խցում համակարգչի բացակայությանը:
Արման Թաթոյանը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է: «Օմբուդսմենը օժտված չէ իրավական լիազորություններով` որոշելու, թե ով է քաղբանտարյալ, իսկ ով` ոչ: Մենք աշխատում ենք օրենքով, մեր լիազորությունների շրջանակում՚, - ասել է նա:
Հիշեցնենք, Քոչարյանը կալանավորվ ել է 2008 թվականի մարտի 1-ի գրծի շրջանակում` սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքով: