Արմինֆո. Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը բուժումը կշարունակի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բժշկական կենտրոնում: Կոնսիլիումի արդյունքում պարզվել է, որ նրա մոտ դիտվում է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։ Բժշկական կենտրոնում դժվարացել են ասել, թե կալանավորված գեներալը դեռ որքան ժամանակ կմնա հիվանդանոցում: «Անհրաժշետ է կոմպենսացնել դեկոմպենսացիան, հետո կերևա՚, - նշել են հիվանդանոցում:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն և զինամթերք ձեռք բերելու և պահելու և առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացման կամ մսխման համար: