Արմինֆո.Տրանսպորտային բնապահպանական հարկի բարձրացման մասին կառավարության նոր օրինագիծն անհեթեթություն է եւ չի լուծում բնապահպանական խնդիրները: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի ավտոապահավոագրողների բյուրոյի խորհրդի անդամ Տիգրան Քեյանը:
Հիշեցնենք, որ փաստաթուղթը նախատեսում է տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի եռակի բարձրացում մեկ ձիաուժի հաշվարկից ելնելով` 301 ձիաուժից ավելի հզոր շարժիչ ունեցող մեքենաների համար: Տիգրան Քեյանի ասելով, յուրաքանչյուր ձիաուժի համար 50 դրամից հարկը կհասնի մինչեւ 150 դրամի, սակայն դա ոչ մի կերպ բնապահպանական խնդիրները չի լուծի, քանի որ շարժիչի հզորությունը չի որոշում վնասակարությունը շրջակա միջավայրի համար: Դրա համար անհրաժեշտ է անցնել համապատասխան տեխզննում, բացահայտել տվյալ մեքենայի վնասակար արտանետումների քանակը, և դա հաշվի առնելով սահմանել նոր հարկ, կարծում է Քեյանը: Նրա համոզմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն տվյալ մեքենայի շարժիչի հզորությունը, այլեւ այն, թե ինչ վառելիքով է լիցքավորվում, ինչպես նաեւ այլ տեխնիկական բնութագրեր:
Անդրադառնալով Հայաստան էլեկտրամոբիլների ներկրման հեռանկարին` փորձագետը նշել է, որ դա շատ անորոշ է, քանի որ առայժմ չկան համապատասխան լիցքավորման կայաններ: