Արմինֆո. Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով արդեն Հալեպում է հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահավող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը:
Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունն՝ ընդգծելով, թե որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Ըստ պաշտպանական գերատեսչության, հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսական կողմի աջակցությամբ:
«Ազատությանե հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը շեշտել է՝ զորախմբի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Սիրիա է մեկնել մասնագետների խումբ: Հարցին, թե սա հայ-ռուսական նախաձեռնությո՞ւն է, փոխնախարարը պատասխանել է՝ սա միայն հայկական կողմի նախաձեռնությունն է: «Սա հայկական նախաձեռնություն է, որին լոգիստիկ օժանակություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը՝ հանձինս նաև գործընկեր գերատեսչություններիե, - ասել է փոխնախարարը: Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչո՞վ է աջակցելու Ռուսաստանը, Բալայանը պատասխանել է. - «Լոգիստիկ, օրինակ, տեղափոխումն անձնակազմիե։ Ըստ պաշտպանության փոխնախարարի, հայկական կողմն ինքնուրույն է որոշում կայացնելու՝ ում բուժել և որտեղ ականազերծման աշխատանքներ իրականացնել: Մինչդեռ, 2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելուե:
«Ազատությանե հարցին, թե ինչ պայմանագրի շրջանակներում է խումբը Սիրիա մեկնել, Գաբրիել Բալայանը շեշտել է, թե համապատասխան իրավապայմանագրային բազան առաջացել է դեռևս 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև կնքված պայմանագրի շրջանակներում. - «Մենք 2001 թվականին վավերացրած պայմանագիր ունենք, դրա շրջանակներում էե։ Մեկ այլ հարցի, թե կարող է այս որոշումը աշխարհաքաղաքական առումով խնդիրներ հարուցել Հայաստանի համար, պաշտպանության փոխնախարարը պատասխանել է, թե բոլոր կողմ և դեմ կարծիքները հաշվի են առնվել, և քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է: