Արմինֆո.Ռուսաստանցի սահմանապահները թմրանյութ փոխադրողի են ձերբակալել Հայաստանի և Իրանի սահմանին:
Ինչպես հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, փետրվարի 5-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճեւան» անցակետում վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանը հատող բեռնատարի ստուգման ժամանակ թմրանյութ են հայտնաբերել (ենթադրաբար ափիոնի հումք)՝ ավելի քան 57 գրամ ընդհանուր քաշով։ Մեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ` հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։