Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց է վարել RTS շվեյցարական ռադիոկայանը` Հայաստանում տեղի ունեցած վերիջին իրադարձությունների շուրջ:
«Ես նույն մարդն եմ, և իմ առաքելությունը նույնն է, ինչ որ մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, 10 տարի առաջ՚, - ասել է Փաշինյանը: Վարչապետի ասելով, հեղափոխության իմաստն այն է, որպեսզի Հայաստանի քաղաքացին կարողանա ընտրել իր կառավարությանը և փոխել նրան: «Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ», - ասել է Փաշինյանը: