Արմինֆո.-Turan: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 6-ին հրամանագիր է ստորագրել <Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն ստեղծելու մասին>:
Ինչպես տեղեկացնում է Turan գործակալություն, նոր կառույցը ստեղծվում է՝ արտաքին քաղաքականության, աշխարհում տեղի ունեցող գործընթացների բազմակողմանի վերլուծությանն ուղղված աշխատանքի հետագա կատարելագործման, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերակայությունների մասին տեղեկատվության՝ միջազգային հանրությանը հասցնելու գործունեության ընդլայնման, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ուղղություններով հետազոտությունների անցկացման նպատակով:
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը կլինի հանրային իրավունքի իրավաբանական անձ: Ադրբեջանի պետական մարմինները կապահովվեն անցկացված գիտավերլուծական հետազոտությունների արդյունքներով: