Արմինֆո. ԼՂՀ ԱԳՆ-ը չի մեկնաբանում տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի քաղաքացին դիմել է ԼՂՀ ԱԳՆ՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
Մինչդեռ <Արցախպրեսը>՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ում աղբյուրները, հայտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի քաղաքացիություն ստանալու խնդրանքով: