Արմինֆո.ՀՀ կառավարությունն իր հնգամյա ծրագրում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները:
Արտաքին քաղաքականությունն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվում է ՀՀ և հայ ժողովրդի հավաքական շահերով: Կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է Հայաս¬տանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ և իրավահավասար հարա¬բերությունների շարունակական զարգացմանը, միջազգային ու տարածաշրջա¬նային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացմանը՝ Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաներ մուտքի ապահովմանը և դեպի Հայաստան ու Արցախ օտարերկրյա ներդրումների ավելացմանը։
Կառավարության արտաքին քաղաքականության սկզբունքային առաջնայնություն¬ներն են՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։
Արտաքին քաղաքականության ոլորտում Կառավարությունը գործելու է՝
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:
Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։
Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում.
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործու¬թյունների կանխարգելմանը.
- Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ` խթանելով կայուն զարգացման օրակարգը, արդիական, գիտելիքահենք, ստեղծագործ ու նորարական նախաձեռնությունները, ծրագրերն ու գործընթացները: Այս ոլորտում Կառավարության ջանքերը նպատակաուղղված են լինելու նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների աճին, միջազգային լավագույն օրինակների ու փորձառության փոխառմանը, նոր շուկաների բացահայտմանը և արտահանման ավելացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջության խթանմանը, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներում տնտեսական բաղադրիչի արդյունավետության բարձրաց¬մանը, սփյուռքի գործարար ներուժի լիարժեք ներգրավմանը, միջազգային տնտեսական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում ՀՀ տնտեսական շահերի առաջմղմանը.
- Հայաստանում և միջազգային ասպարեզում ժողովրդավարական հաստատու¬թյունների առավել ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատու¬թյուն¬ների պաշտպանության ընդլայնման, իրավունքի գերակայության և լավ կառավարման հետագա խթանման ուղղությամբ` այս բնագավառում սերտորեն համագործակցելով համապատասխան միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ.
- միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ` ներառյալ չտարածման և սպառազինությունների վերահսկման, ահաբեկչության և անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի, ինչպես նաև միջազգային խաղաղա¬պահության միջոցով.
- ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխար¬գելման ուղղությամբ` շարունակելով առաջամարտիկի դեր խաղալ այս հարցում իրականացվող միջազգային ջանքերում։ Այս առումով Կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել նաև ազգային, էթնիկ, կրոնական և ռասսայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ միջազգային պայքարին.
- հայ ժողովրդի ինքնության ամրապնդման, քաղաքակրթական արժեքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության ու հանրահռչակման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտու¬թյունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման միջոց, որոնց իրականացման գործում իր դերակատությունն ունի նաև սփյուռքը.
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրա¬պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ։
Կառավարությունն ակտիվորեն աշխատելու է՝
- Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը.
- Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբե¬րությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ.
- Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ.
- ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրա¬պետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ.
- Իրանի և Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբե¬րություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից.
- Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին բնորոշ բազմաոլորտ լայն համագործակցություն ծավալելու և ընդլայնելու, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ բարեկամական և փոխշահավետ փոխգործակցությունը զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ.
- ընդլայնելու փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ.
- զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:
Բազմակողմ հարթակներում Կառավարությունը կարևորում է՝
- ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի Հանրա¬պետության շահերի պաշտ¬պանությունը՝ ներառյալ անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում.
- ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը.
- ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը.
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավ¬վա¬ծության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։