Արմինֆո. Խաղաղության մասին հայտարարությունները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, <Լուսավոր Հայաստան> խմբակցության պատգամավորների հետ հանդիպման արդյունքների համաձայն լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով, խոսել խաղաղության մասին, չի նշանակում կասկածի տակ դնել վճռականությունը: <Մենք կողջունենք, եթե խաղաղության մասին հայտարարություններ հնչեն նաև Բաքվի կողմից>,- ընդգծել է Մնացականյանը:
Նա նշել է, որ բանակցություններում կա երեք կողմ, և Հայաստանն իր մասով շարունակում է աշխատանքը: <Հայաստանը բանակցությունների կողմ է, Արցախի անվտանգության երաշխավորը: Հայաստանը մասնակցում է բանակցություններին և կշարունակի դա անել>,- ընդգծել է Մնացականյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հնարավոր հանդիպմանը՝ նախարարը կոչ է արել չշտապել այդ հարցում: <Շատ կարևոր է գործընթացը կառուցել այնպես, որպեսզի այն հույսեր ներշնչի: Ժամկետները կարևոր են, բայց մենք պետք է հաջորդ քայլերը նախապատրաստենք այնպես, որպեսզի դրանք դինամիկա ապահովեն>,- հայտարարել է նախարարը՝ ավելացնելով, որ կառուցողական մթնոլորտը պահպանվում է: