Արմինֆո. Փետրվարի 1-ին՜ ժամը 11:00–ին, Բնապահպանության նախարարությունը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիաե ՓԲ ընկերությունն ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր։
Համագործակցության շրջանակներում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիաե ՓԲ ընկերությունը տրամադրելու է 25 պլաստիկ շշի համար նախատեսված աղբաման։ 5 աղբաման տեղադրվելու է Երևան քաղաքի Խաչքարերի պուրակում, 20-ը՝ Թալին քաղաքում։
<Միջոցառման նպատակն է նվազեցնել պլաստիկ շշերի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, նպաստել հանրության մոտ աղբի տեսակավորման մշակույթի զարգացմանը>,- նշվում է Բնապահպանության նախարարության հաղորդագրությունում: