Արմինֆո. Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում Բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էականորեն բարձրացվել է պահպանության մակարդակը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական մոնիթորինգի և տեսահսկման միասնական համակարգի ներդրման ուղղությամբ CNF-ի աջակցությանը վերաբերող հարցերը։ Կովկասի բնության հիմնադրամը 2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Արփի լիճե ու «Դիլիջանե ազգային պարկերին, «Խոսրովի անտառե պետական արգելոցին և «Զանգեզուրե կենսոլորտային համալիրին։